00:00:00

Քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծել են լրագրող Տիրայր Մուրադյանին. ահազանգ

13:44, 19 ապրիլ 2018 Իրավական

Այսօր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին, տեղեկացնում է նույն ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ լրագրողն այդ պահին ունեցել է լրագրողական տարբերանշան։ «Տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել», – նշել է նա։ Նա նաև նշել է, որ ծեծողների լուսանկարները կան և շուտով կհրապարակվեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր