00:00:00

Մակրոն. Ֆրանսիան ինքնաթիռ կուղարկի Ղարաբաղ՝ վիրավոր լրագրողներին տեղափոխելու համար

17:52, 01 հոկտեմբեր 2020

Ֆրանսիան ինքնաթիռ կուղարկի Ղարաբաղ՝ վիրավոր լրագրողներին տեղափոխելու համար: Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սանիտարական ինքնաթիռը պատրաստ է մեկնել՝ լրագրողներին տեղափոխելու համար»,-ասել է նա՝ նշելով, որ արվում է ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ լրագրողները տեղափոխվեն: Նա աջակցության խոսքեր է հղել թերթի լրագրողին եւ լուսանկարչին, ովքեր տուժել են Ղարաբաղում, եւ թերթի ողջ անձնակազմին: Հիշեցնենք, որ այսօր Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Ավելի վաղ հաղորդվել է, որ նրանց վիրահատում են, նրանց վիճակը ծանր է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր