00:00:00

Ադրբեջանի քայլերը ստանում են կործանարար հարվածներ. Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

17:48, 01 հոկտեմբեր 2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։ Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետեւանքով զինվորական եւ քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ եւ ուշադրությամբ հետեւում է զարգացումներին: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ  պաշտպանության բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրները, զարգացնելով հաջողությունը եւ զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ եւ այդ գործընթացն արդեն սկսվել է։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտապես կապի մեջ լինելու եւ զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր