00:00:00

Զոհված զինծառայող Պատվական Հարությունյանը տան միակ որդին էր․ 19 ամյա զինծառայողը Զառ համայնքից էր

16:16, 01 հոկտեմբեր 2020

Արցախում Մարտական գործողությունների հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Պատվական Հարությունյանը Կոտայքի մարզի Զառ համայնքից էր։ Ծնվել էր 2001 թվականին։ Այս տարվա հունվարին էր զորակոչվել բանակ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Զառի համայնքապետ Լյովա Խաչատրյանը։ 19 ամյա Պատվական Հարությունյանը տան միակ արու զավակն էր։ «Տան միուճար տղեն էր, երկու քույր ուներ։ Տան փոքրն էր»,- ասաց գյուղապետը, հավելելով, որ զոհված զինծառայողը դաստիարակված, խելոք ու նպատակասլաց էր։ Մինչեւ բանակ զորակոչվելը Պատվական Հարությունյանը աշխատել է։ «Միջին ապրող ընտանիքից էր»,-ասաց Լյովա Խաչատրյանը։ Համայնքապետն ասաց, որ ամբողջ գյուղը ցավում է կատարվածի համար։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր