00:00:00

Նրանք, ովքեր չեն զորակոչվել և թիկունքում են, պետք է շարունակեն աշխատել, արարել, հարկեր վճարել. Մարուքյանի կոչը

14:44, 01 հոկտեմբեր 2020

Նրանք, ովքեր չեն զորակոչվել և գտնվում են թիկունքում, պետք է շարունակեն աշխատել, արարել, հարկեր և տուրքեր վճարել ու հզոր պահել մեր բանակի թիկունքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Բանակի կարիքները հոգում ենք մեր ամենօրյա գեներացրած արդյունքներով: Թիկունքում պիտանի լինելու միակ տարբերակը մինչպատերազմյան վիճակից ավելին անելն է՝ յուրաքանչյուրս մեր տեղում»,-ընդգծել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր