00:00:00

ԱՄՆ-ը ուղիղ բանակցություններ է սկսել Հյուսիսային Կորեայի հետ

03:23, 19 ապրիլ 2018 Աշխարհ

՝՝Ես հավատում եմ, որ Հյուսիսային Կորեայի հետ խնդիրները լուծելու հարցում առկա է բարի կամքի մեծ դրսեւորում՛՛, ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Շինզո Աբեն երկօրյա այցով Միացյալ Նահանգներ է ժամանել բանակցելու համար Հյուսիսային Կորեայի եւ երկկողմ առեւտրի շուրջ։ Աբեն, խոսելով Հյուսիսի մասին, ասել է. ՝՝Հույս ունեմ, որ շոշափելի առաջընթաց կգրանցվի մտահոգության առիթ հանդիսացող խնդիրները, այդ թվում՝ միջուկային, հրթիռային, ինչպես նաեւ առեւանգումներին վերաբերող խնդիրները լուծելու ուղղությամբ՛՛։ Աբեի այցը ԱՄՆ տեղի է ունենում այն պահին, երբ ինչ որ առումով լարվել են երկու երկրների հարաբերությունները, քանի որ Վաշինգտոնը չի ցանկանում Ճապոնիային ազատել պողպատի ու ալյումինի առաքումների վրա հաստատված սակագներից։ Տոկիոն նաեւ մտահոգված է այն հանգամանքով, որ Թրամփը կարող է Հյուսիսային Կորեայի հետ կնքել այնպիսի գործարք, որը կսպառնա Ճապոնիայի անվտանգությանը։ Ինչպես Սթիմսոնի կենտրոնի Ճապոնիայի հարցերով ծրագրի տնօրեն Յուկի Տացումին է ասում, ՝՝Աբեն ուզում է տուն վերադառնալ այն հավաստիացումներով, որ ԱՄՆ-ը ու իր երկիրը Հյուսիսի հետ առկա հարցերում ունեն միեւնույն առաջնահերթությունները։ Աբեն ուզում է վստահ լինել, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացնելու պարտավորությանը՛՛։ Ուիլսոնի կենտրոնի վերլուծաբաններից Աբրահամ Դենմարքի խոսքերով, ՝՝Աբեի նպատակն էր Թրամփի հետ խոսել միչեւ վերջինիս ու Կիմ Ջոնգ Ընի միջեւ անցկացվելիք բանակացությունները՝ լավ հասկանալու համար, թե որ հարցերն են ամենակարեւորը Ճապոնիայի համար եւ որոնք են ամենակարեւոր հետաքրքրություններն ու շահը՛՛։ Թրամփը հավաստիացրել է Աբեին, որ Հյուսիսի կողմից Ճապոնիայի քաղաքացիների առեւանգման հարցը նույնպես դնելու է բանակցությունների սեղանին։ Թրամփը նաեւ հաստատել է, որ Հյուսիսի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընի հետ իր հանդիպման նախապատրաստական աշխատանքները հաջողությամբ են ընթանում ու մանրամասնել, որ Կիմի հետ գաղտնի բանակցություններ է անցկացրել Կենտրոնական հետախուզական վարչության նորանշանակ տնօրեն Մայք Փոմփեոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր