00:00:00

125 հազար դոլարից ավելի գումար է հավաքվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակում

21:58, 27 սեպտեմբեր 2020

Այսօր 21։40-ի դրությամբ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքվել է 125 հազար դոլրից ավելի գումար։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստան համահայկական հիմնադրամի կայքից, որտեղ հնարավոր է անել նվիրատվություն, ինչպես նաեւ՝ հետեւել գումարի չափին։ Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ կայքը ծանրաբեռնված է, ուստի մի փորք դանդաղ է աշխատում։ Բայց եւ վստահեցրել է, որ կայքին անվտանգության ուժեղ համակարգ է միացված, եւ շուտով այն կվերականգնվի։ Հիշեցնենք, որ այօր ավելի վաղ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով համազգային դրամահավաք-արշավ սկսել միասնական որոշման մասին: «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար Սիրելի ընկերներ և հայրենակիցներ, Այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում): Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհարժեշտ համահայկական ձեռնարկին»: Հիշեցնենք, որ վաղ առավոտից Ադրբեջանը հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը: Թե Արցախում եւ թե ՀՀ-ում ռազմական դրություն եւ զորահավաք է հայտարարված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր