Վաղ առավոտից ԲՀԿ Երիտասարդների Միության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից Երևանում թվով 100 , մարզերում՝ մոտ 500 երիտասարդներ կամավորագրվել են պաշտպանության Բանակի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում շտապ սահման մեկնելու, հայ զինվորի կողքին կանգնելու և հայրենիքի պաշտպանության սրբազան պարտականությունը կատարելու համար:
Նրանցից մի մասն արդեն գտնվում են առաջնագիծ մեկնելու ճանապարհին, մյուս մասը պատրաստ սպասում է հրամանի:
Հայ ժողովրդի այսօր արդեն հերթական անգամ վտանգված ազատության համար մենք պարտավոր ենք պայքարել առավել քան միասնական և համախմբված:
Սպասում ենք Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանին և պատրաստ ենք զոհաբերելու մեր կյանքը հանուն մեր ապագայի, հանուն Ազատ և Անկախ Արցախի Հանրապետության, հանուն մեր ապագա սերունդների բարեկեցության ու բարօրության։