00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ

17:15, 27 սեպտեմբեր 2020

Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Վեհափառ Հայրապետը և ՀՀ Նախագահը անդրադարձել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պայմաններում աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման ուղիներին, ՀՀ իշխանությունների եւ ազգային առաջնորդների կողմից ձեռնարկվելիք քայլերին։ Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է ավելի վաղ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ ունեցած հանդիպման արդյունքների, ինչպես նաև ստեղծված իրավիճակում իր այցի մնացյալ հանդիպումների չեղարկման և Հայաստան վերադարձի մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր