00:00:00

Կան զոհեր ու վիրավորներ. հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն. ՀՀ վարչապետ

16:28, 27 սեպտեմբեր 2020

Այս պահի դրությամբ կան զոհեր ու վիրավորներ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով հայ ժողովրդին։ «Պաշտպանության բանակն այս պահին համառ մարտեր է մղում, Ալիևի բռնատիրական վարչակազմն անցել է պատերազմական գործողությունների», - ասաց ՀՀ վարչապետը։ Նա նշեց, թե հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։ «Գործադրելու ենք հնարավոր ու անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հակառակորդը կրում է զգալի կորուստներ։ «Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին կանգնած է համայն հայությունը, մենք միասնական ենք ինչպես միշտ, ահնհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին», - ասաց ՀՀ վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր