00:00:00

Քննչական կոմիտեն չի կարողանում «պարզել» պարզվածի ինքնությունը

22:36, 18 ապրիլ 2018 Իրավական

Երեւանի Հերացի-Կորյուն փողոցում ապրիլի 16-ին, քաղաքացիների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի  փաստով մինչ այմ հարուցված քրեական գործ չկա: Այս մասին Irakanum.am-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ Կորյուն Հերացի խաչմերուկում 62ss465 պետհամարանիշով Մերսեդես G500 մակնիշի մեքենայի ուղևորները առանձնակի դաժանությամբ, ֆիզիկական ուժ գործադրելով ծեծի ենթակեցին երիտասարդ կանանց և տղաներին: «Պարզվում են միջադեպին (վիճաբանությանը) մասնակից անձանց ինքնությունը, հրավիրվում բացատրություններ տալու։ Կան անձինք,ովքեր արդեն իսկ ներկայացել են։ Պարզված հանգամանքների հիման վրա օրենքով սահմանված ժամկետներում կկայացվի համապատասխան դատավարական որոշում,ինչի մասին կտեղեկացնենք  լրացուցիչ»,- մեզ հետ զրույցում ասաց Սոնա Տռուզյանը: Մինչ քննչական կոմիտեն փորձում է պարզել երիտասարդներին ծեծողներին, միջադեպից րոպեներ անց պարզ դարձավ, որի քաղաքացիների վրա հարձակվողներից մեկը եղել է Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Ստացվում է բոլորը կարողացել են սա պարզել, իսկ քննչական կոմիտեն միջադեպին մասնակից անձանց ինքնությունը դեռեւս չի պարզել: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր