00:00:00

Այս պահի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնում ոչ առաջադրման, ոչ չառաջադրման մասին որոշում չունեմ. Խունդկարյան

10:51, 23 սեպտեմբեր 2020

Իմ թեկնածությունը դեռևս որևէ մեկը չի շոշափել որպես ՍԴ նախագահ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: Հարցին՝ ինքն ուզո՞ւմ է դառնալ ՍԴ նախագահ, նա ասաց, որ այս պահի դրությամբ ոչ առաջադրման, ոչ չառաջադրման մասին որոշում չունի, քննարկում չի եղել. «Քննարկումը կլինի աշխատակարգային նիստում»: Դիտարկմանը, որ եթե առաջադրվի Հրայր Թովմասյանի թեկնածությունը, ՍԴ ճգնաժամը կշարունակվի՞, Խունդկարյանն արձագանքեց. «Այն անձը, ով կընտրվի աշխատակարգային նիստում փակ գաղտնի քվեարկությամբ, լուծումը կլինի օրենքի պահանջների համաձայն»: Խունդկարյանը պնդեց, որ երաշխիք չի եղել, թե ինքն է լինելու ՍԴ նախագահը. «Նման քննարկում չի եղել: Որևէ մեկը չէր կարող նման երաշխիք տալ ու չի տվել»: Հարցին, թե ինչու թողեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, ՍԴ դատավորի պաշտոնն ավելի գրավի՞չ է, Խունդկարյանը պատասխանեց. «Ես պաշտոնները չեմ գնահատում, ինձ համար ավելի արժեքավոր է դատավորի արդարադատական գործառույթ իրականացնելը: Իսկ որեւէ պաշտոն ժամանակավոր երեւույթներ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր