00:00:00

«Ելք» խմբակցության պատգամավորները երաշխավորել են ձերբակալված անչափահասի համար

21:45, 18 ապրիլ 2018 Իրավական

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Գևորգ Գորգիսյանի, Արտակ Զեյնալյանի և Մանե Թանդիլյանի կողմից անձնական երաշխավորություն է ուղարկվել՝ այս պահին ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանի գործով, տեղեկացնում են խմբակցությունից։ Այժմ էրիկը ձերբակալված է, կասկածյալի կարգավիճակ ունի, գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։ Ձերբակալման 72 ժամը, փաստաբանի փոխանցմամբ, չի ավարտվել և առաջադրված մեղադրանք չկա։ Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելը» և 225.1 հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը» հանցանք կատարելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր