00:00:00

Բերման ենթարկված 84 քաղաքացիներից 30-ն ազատ է արձակվել. ոստիկանություն

20:59, 18 ապրիլ 2018 Իրավական

Երեւանում այսօր՝ ապրիլի 18-ին բերման ենթարկված 84 քաղաքացիներից 30-ն ազատ է արձակվել: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից: «Բերման ենթարկված 84 քաղաքացիներից 30-ի  նկատմամբ  հարուցվել է վարչական վարույթ եւ նրանք բաց են թողնվել, իսկ մնացած 54-ը հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմնին»,- հայտնեցին ոստիկանությունից: Նշենք, որ բերման ենթարկվածների թվում կան նաեւ անչափահասներ, նրանցից մեկին Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից 3 ժամ պահելուց հետո ազատ են արձակել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր