00:00:00

Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը

20:56, 18 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։ Մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել են նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև վնասել են աշխատող օպերատորի տեխնիկան։ Տարածքում գտնվել են բազմաթիվ ոստիկաններ, որոնք, Արևիկ Սահակյանի վկայությամբ, որևէ կերպ չեն փորձել կանխել իր նկատմամբ բռնությունը։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ իրականացված բռնությունը և իրավապահներից պահանջում է պարզել և պատասխանատվության ենթարկել տեղի ունեցածի մեղավորներին։ Ժուռնալիստների միությունը դատապարտում է նաև իրավապահ մարմինների անգործությունը՝ Ոստիկանությունից պահանջելով ծառայողական հետաքննություն իրականացնել և պարզել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու ընթացքում ոստիկանների դրսևորած ոչ համարժեք վարքագծի պատճառները և պատասխանատվության ենթարկել անգործություն ցուցաբերած ոստիկաններին։
Այս օրերին Հայաստանը գտնվում է դրամատիկ իրադարձությունների հորձանուտում, որի առաջին գծում իրենց մասնագիտական գործունեությունը կատարող լրագրողներն են։ Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ բացառելով որևէ իրադրությունում լրագրողների նկատմամբ՝ ինչպես ակցիաների մասնակիցների, այնպես էլ՝ իրավապահ մարմինների կողմից լրագրողներին բռնության ենթարկելու հնարավորությունը։ Հայաստանի Ժուռնալիստների միություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր