00:00:00

Կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ. Բալասանյան

13:49, 21 սեպտեմբեր 2020

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ տոն, որը մեր պապերի դարավոր երազանքն էր, և այն իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:
Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին հայ ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ ապրելու իր երազանքը, ու հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը: Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ: Այսուհետ ևս մենք հաստատակամ և հետևողական քայլեր ենք իրականացնելու՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին և ամուր հավատքին, քանի որ յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռքբերման ծանր գինը և այն պահպանելու գործում իր պատասխանատվությունը, ու մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ի նպաստ բերի այս սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ կարող ենք կերտել ժողովրդի լավագույն ապագան: Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով, հայրենանվեր գործերով շենացնելու մեր երկիրը, և այս տոնի պանծալի խորհրդով մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղություն և անկոտրում կամք։ Աստված ապավեն Հայաստան աշխարհին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր