00:00:00

Արթուր Վանեցյանը թող նախ մտածի, որ իր տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են. Քյարամյան

11:42, 21 սեպտեմբեր 2020

Ռուսական դոսյե կենտրոնի կողմից հրապարակված փաստաթուղթն ամբողջությամբ իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում և ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ «Արդեն սկսվել է ուսումնասիրություն և դրա մասին այլ տեղեկատվություն այս պահին չեմ կարող տալ»,- ասաց Քյարամյանը։ Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո հայտարարել էր, որ այս նշանակումը ազգային անվտանգության հարց է՝ Քյարամյանը նշեց. «Արթուր Վանեցյանը թող նախ մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, Հատուկ քննչական ծառայության և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են։ Գաղտնալսման գործով Քննչական կոմիտեի հատուկ ստորաբաժանումում նախաքննություն է իրականացվում, նախաքննական գաղտնիքներ կան»։ «ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստան աշխարհի: Բնականաբար, ինչպես մյուս բոլոր կառույցներում, ԱԱԾ-ում եւս կան անձինք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսը սկսվել է: Ես կուզենայի, որ իմ ասածը ճիշտ ընկալվի, մարդիկ գալիս են, մարդիկ գնում են: Այստեղ որեւէ արտառոց միտք փնտրել տեղին չէ»,- ասաց նա։ Քյամայմանը նշեց, որ ոչ մեկը, այդ թվում ինքը երաշխավորված չէ, որ այսօր կարող են իրեն գաղտնալսել, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացել են և կան մարդիկ, կազմակերպություններ, ովքեր ունեն այդ ֆինանասական հնարավորությունները։ Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործին Քյարամյանը նշեց. «Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործից մաս է անջատվել, որը այս պահին գտնվում է դատարանում։ Շատ մեծ ծավալներով քրեական գործը քննվում է, կան մի քանի տասնյակ մեղադրյալներ քրեական գործով և առաջիկայում նաև հնարավոր է քրեական գործը ևս ուղարկվի դատարան, ուղղակի այդպիսի քրեական գործերի առանձնահատկությունը այն է, որ անընդհատ քրեական գործից նոր քրեական գործեր են առանձնանում, նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դարձվում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր