00:00:00

Ռուսաստանում հուլիսի 18-ից ի վեր կորոնավիրուսով վարակման առավելագույն ցուցանիշ է արձանագրվել է մեկ օրում. ТАСС

20:26, 20 սեպտեմբեր 2020

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 6148-ով, որն առավելագույն ցուցանիշն է հուլիսի 18-ին ի վեր: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին կիրակի հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Շտաբի տվյալների համաձայն՝ մեկօրյա աճը կազմել է 0.6 տոկոս: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 103 399-ի: Մեկօրյա տվյալների ամենացածր աճը գրանցվել է Չուկոտսկի, Սմոլենսկի մարզերում և Չեչնիայում, Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Թաթարստանում:
Մոսկվայում, մասնավորապես, արձանագրվել է վարակման 860 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 241, Մոսկվայի մարզում՝ 188, Ռոստովի մարզում՝ 178: Ներկա պահին Ռուսաստանում բուժում է ստանում 174 624 մարդ:
Համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 19 418 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր