00:00:00

Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադրիչ գործողությունների հրահրման համար. ԱԺ փոխխոսնակ

20:01, 20 սեպտեմբեր 2020

Ադրբեջանի նախագահի հերթական հիվանդագին բարբաջանքը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանում թե՛ ներքաղաքական թե՛ արտաքին քաղաքական խնդիրները բազմաշերտ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: «Տասնամյակներ շարունակ ալիևյան վարչակարգի հիմնական թեզերից մեկը` հայատյացությունը, հօդս է ցնդում։ Մոտ մեկ ամիս առաջ Ռազմական բյուջեն ավելացնելու հերթական որոշմանը հաջորդեց հուսահատ հայտարարությունը, որը միտված էր հասարակության առջև արդարացնելու հերթական ձախողումները: Ադրբեջանցի ժողովուրդը գիտակցում է ալիևյան ընտանիքի իշխանությանը մնալու անհագուրդ ցանկությունը։ Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադրիչ գործողությունների հրահրման համար, իսկ հայոց բանակը միշտ պատրաստակամ է արժանի հակահարված հասցնելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր