00:00:00

RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել. Հակոբ Ճաղարյան

14:22, 20 սեպտեմբեր 2020 Տնտեսություն

RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: «RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել:  Իմ հաշվարկներով ամեն թռիչք շահութաբեր դարձնելու համար, մեկ տոմսի նույնիսկ $200, այլ ոչ թմբկահարած €35 արժեքի, և բոլոր 189 նստատեղերը զբաղեցնելու պարագայում անգամ, ամեն մի թռիչք պետք է ֆինանսավորվեր Հայաստանի կողմից, մոտ $20.000 չափով: Ինձ հիմա հետաքրքրում է մի հարց` -արդյո՞ք այդ գումարները կանխավճարով չեն տրել նրան... և սրանից բխող հաջորդ հարցը` -եթե այո` ապա կա՞ այդ գումարների հետբերման մեխանիզմ: Եվ վերջում,- երրորդ հարցը` -ինչու՞ է պետք ֆինանսավորել օտարերկրյա ավիաընկերություններին, ու հայտարարել ավիացիայում «հեղափոխական փոփոխությունների» մասին: Տեղական ավիաընկերությունների հետ քննարկվե՞լ են արդյոք էդ «հեղափոխական» փոփոխությունների հնարավորությունը նրանց միջոցով: ՀԳ: Ի՞նչ կարժենա (սուբսիդավորման տեսակետից) այդ փուչիկի պայթյունից խուսափելը»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր