00:00:00

Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

23:44, 19 սեպտեմբեր 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով: Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 902, մահացության ցուցանիշը՝ 313: Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը. 1. Հայաստան – 15 906 2. Ռուսաստան – 7518 3. Իրան - 4975 4. Ադրբեջան – 3843 5. Թուրքիա – 3565 6. Վրաստան – 829 Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են. 1. Հայաստան - 313 2. Իրան – 286 3. Ռուսաստան – 133 4. Թուրքիա –88 5. Ադրբեջան – 57 6. Վրաստան – 5 Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 19-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 244, մահվան՝ 2 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 47 154 է, մահվան դեպքերինը՝ 1213: Մեկ օրում առողջացածների թիվը 182 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42551, փաստացի բուժվողներինը՝ 3390 (մեկ օրում ավելացել է 60-ով): Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր