00:00:00

Ծնողներից ոմանք չգիտեն, թե ինչ հանգամանքներում են բերման ենթարկվել իրենց երեխաները

19:49, 18 ապրիլ 2018 Իրավական

Կենտրոնի ոստիկանության մոտ շարունակում են հավաքված մնալ բերման ենթարկված քաղաքացիների հարազատները: Ծնողներից ոմանք չգիտեն, թե ինչ հանգամանքներում են բերման ենթարկվել իրենց երեխաները: Արդեն ազատ արձակված մանկավարժները ծնողներին տեղեկացրել են, թե ոստիկանության բաժանմունքում կան անձինք, որոնք վկայություն են տալիս, որ այդ երիտասարդներին տեսել են ցույցերին: «Տղայիս դասղեկը հաղորդեց, որ կներեք արտահայտության համար՝ բոմժեր են ներսում, որոնց գարշահոտությունից նույնիսկ վատ է զգացել, ու ցումունք են տալիս, որ երեխաներին տեսել են ցույցերին», - «Ազատության» հետ զրույցում ասաց բերման ենթարկված Արման Հարությունյանի մայրը՝ Մարգարիտա Եղիազարյանը:
Հավաքվածներից ոմանք պատմեցին, որ ոստիկաններն իրենց ընկերներին բերման են ենթարկել խանութից:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր