00:00:00

Եվրախորհրդարանում հայտնել են, թե երբ կդադարեն Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ համարել

17:50, 19 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Եվրախորհրդարանում հայտարարել են, որ կդադարեն Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի ղեկավար համարել նոյեմբերի 5-ից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Երբ․․․ կլրանա գործող ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի լիազորությունների ժամկետը, խորհրդարանը նրան այլեւս երկրի նախագահ չի ճանաչի»,- նշված է բանաձեւում։ Եվրախորհրդարանը փաստաթղթում նաեւ ճանաչել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդին՝ «ժողովրդի ժամանակավոր ներկայացուցչին» եւ աջակցել նոր ընտրությունների անցկացմանը։ ԵԽ-ն նաեւ աջակցել է Լուկաշենկոյի դեմ հնարավոր պատժամիջոցները։ Բելառուսի ԱԳՆ-ից հայտարարել են, որ հիասթափված են Եվրախորհրդարանի գործողություններից։ Նաեւ նշել են, որ կառույցը, որը դիրքավորվում է որպես օբյեկտիվ եւ ժողովրդավարական, իր մեջ քաղաքական կամք չգտավ «իր քթից այն կողմ տեսնելու» համար։ Հանրապետության խորհրդում ընդունված բանաձեւերն անվանել են պետության ներքին գործերին միջամտություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր