00:00:00

Այրվող բեռնատարը 24 տոննա կարագ էր տեղափոխում. մանրամասներ

15:50, 19 սեպտեմբեր 2020

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանի ձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը տեղափոխում էր 24 տոննա կարագ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողություը վատացել է, ինչի հետևանքով վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ։ Իրականացվում են մարման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր