00:00:00

Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները

14:05, 19 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Եվրամիությունը փորձում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ, սակայն Կիպրոսը դրանք կրկին արգելափակել է: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում Կիպրոսը վետո է դրել: «Նիկոսիայի նման քայլը պաշտպանում է Լուկաշենկոյի ռեժիմը»,-եվրոպացի դիվանագետի խոսքը մեջբերում է dpa գործակալությունը: Միևնույն ժամանակ, Կիպրոսը բացատրում է պատժամիջոցներին դեմ արտահայտվելու իր որոշումն նրանով, որ ձգտում է հասնել պատժամիջոցների Թուրքիայի դեմ, որը հետազոտություններ է անցկացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Հունաստանի ափամերձ տարածքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր