00:00:00

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 265 հազարը

12:20, 17 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիայում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2194 դեպք: Երկրում հիվանդների ընդհանուր թիվն աճել է` հասնելով 265 857-ի: Այդ մասին վկայում են Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները, փոխանցում է RT-ն: Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդ երեք մարդ է մահացել, COVID-19-ից մահվան դեպքերի ընդհանուր թիվն աճել է` հասնելով 9371-ի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի վերջին Բեռլինում շուրջ 38 հազար մարդ է մասնակցել կորոնավիրուսի համավարակի դեմ բողոքի ցույցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր