00:00:00

ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով օրական մահացությունն աճում է

10:15, 17 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության պատճառով օրական մահացությունն աճում է։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա։ Մասնագետների հաշվարկներով՝ ԱՄՆ տարածքում անցած օրվա ընթացքում մահացել է 1 293 մարդ։ CNN-ն նշում է, որ սա օգոստոսի 19-ից ի վեր օրական մահացության ամենաբարձր ցուցանիշն է։ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով միջին օրական հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով եւ կազմում է 38 037 դեպք։ Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6,62 մլն դեպք, մահացել է 196,4 հազարից ավելի մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր