00:00:00

Հարձակում Ռուսաստանի դպրոցներից մեկի վրա․ կան վիրավորներ

15:13, 18 ապրիլ 2018 Աշխարհ

Բաշկիրիայի Հանրապետության Ստրելիտամակի № 1 դպրոցում աշակերտներից մեկը դանակով հարձակվել է ուսուցչի եւ մյուս աշակերտների վրա։ Միջադեպի արդյունքում տուժել են ինֆորմատիկայի ուսուցիչը եւ 2 աշակերտուհի: Նրանցից մեկը հարձակվողից փախչելով՝ ցած է թռել երկրորդ հարկի պատուհանից: Հարձակումից հետո 9-րդ դասարանի աշակերտը նախ հրդեհել է դասարաններից մեկը, ապա փորձել է ինքնասպան լինել։ Նրան, տուժածների հետ միասին, հոսպիտալացրել են։ Նշում է, որ 17-ամյա աշակերտը առավոտյան հանկարծակի ներխուժել է դասարան, հարձակվել ուսուցչի վրա դանակով, ապա հրդեհել դասարանն ու փորձել ինքնասպան լինել։ Աշակերտներն արագ տարհանվել են դպրոցից։ Թե որն է եղել հարձակման պատճառը, առայժմ հայտնի չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր