Ոստիկանությունից հայտնում են, որ 11.09.2020 թ. դրությամբ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որեւէ հետախուզում չի իրականացվում։
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ՝ Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին եւ համարժեք արձագանքելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ այդպիսի խնդիրներ ծագելու դեպքում ՀՀ-ում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք եւ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ։