00:00:00

Նոր փոփոխությունների փաթեթ. Որոշ պետական տուրքեր հանվում են. ժամկետները կրճատվում են

14:20, 10 սեպտեմբեր 2020 Իրավական

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստում հավանություն տվեց օրենքների փաթեթին, որոնք վերաբերում են Արդարադատության նախարարության կողմից հանրային ծառայությունների մատուցմանը: Փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ մասնավորապես, առաջարկվում է սահմանել քաղաքացիական ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ front եւ back օֆիս ձեւաչափով: «Մասնավորապես, դիմումները կընդունվեն Գործակալության քաղաքացիների սպասարկման բաժինների կողմից: ԴՐանք կլինեն թե համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինները, միասնական գրասենյակները: Նաեւ կարող են դիմումներն ընդունվել սահմանված կարգով ստեղծված սպասարկման կենտրոնների կողմից, իսկ օտարերկրյա պետություններում՝ հյուպատոսական հիմնարկների կողմից: Այսինքն front օֆիսում դիմումը կընդունվի back օֆիսում կկայացվի որոշում: Բոլոր պաշտոնական փաստաթղթերի դեպքում ապոստիլի տրամադրում մեկ պետական մարմնի կողմից միասնական ընթացակարգով, այդ թվում էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, 2-3 օրվա փոխարեն դա կարվի մեկ օրում»: Հաջորդ փոփոխությունը, ըստ նխարարի, էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգի սահմանումն է նախարարի հրամանով. «Դա հնարավորություն կտա Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունն իրականացնել նաեւ առցանց հարթակի միջոցով: Այսօր ԱՆ պաշտոնական կայքում արդեն հնարավոր է ըւնտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը եւ դրա ապոստիլով վավերացումն ստանալ էլեկտրոնային եղանակով: Նաեւ վերացվում է 3 հազար դրամ տեղական տուրքը առցանց անհատ ձեռնարկատեր հաշվառելու դեպքերի համար: Առեւտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը կլինի 1 աշխատանքային օր, ներկայումս 2 օր է: Հաջորդը. Առեւրտային իրավաբանական անձ գրանցելու դեպքում պետական գրանցման նախընտրելի ժամկետ նշելու հնարավորությունն է, ինչը կվերացնի հնարավոր հերթերը: Առաջին անգամ հնարավորություն կլինի ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար: Հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացումը: Դրանք կարող են ներկայացվել որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ: Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը. Ներկայումս գրանցումը կատարվում է 10 օրից մինչեւ 3 ամիս ժամկետում, իսկ հիմա սահմանվում է դիմումը ներկայացնելիս մինչեւ 6 ամիս ժամկետում՝ իր նախընտրած օրը: Կրճատվել են անվան փոփոխման գրանցման ժամկետները՝ մինչեւ 5 ամսից  արձել է 15 օր: Հանվել են անվան փոփոխության հիմքերը: Որոշ հանրային ծառայությունների դեպքում տուրքը հանվել է. օրինակ ամուսնության համար 1000 դրամը, միայնակ մայր լինելու մասին տեղեկանքի տուրքը՝ 2 հազար դրամ: Միաժամանակ, որոշ ծխառայությունների դեպքում պետտուրքի չաերը ավելացնում ենք»,-ընդգծեց Բադասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր