00:00:00

Փաստաբան. ՄԻԵԴ-ում Քոչարյանի նկատմամբ անօրինական գործողությունների հետ կապված 10 գործ է գրանցվել

12:55, 09 սեպտեմբեր 2020 Իրավական

ՄԻԵԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անօրինական գործողությունների հետ կապված 10 գործ է գրանցվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ այդ մասով հատուկ նորություններ չկան: «Նորությունն այն է, որ բոլոր դիմումները գրանցվել են: Մեծ մասը գրանցվել են որպես առանձին գործեր: Դրանցից 2-ը գրանցվել է որպես լրացում նախկին դիմումներին: Այդպիսով, եթե չեմ սխալվում, գրանցվել է 10 առանձին գործ՝ կապված պարոն Քոչարյանի նկատմամբ անօրինական գործողությունների հետ»,-նշեց Ալումյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր