00:00:00

Հայտնի է Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստի օրը

17:35, 08 սեպտեմբեր 2020 Իրավական

«Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 9-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Հիշեցնենք, որ  ծեծկռտուքը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին: Գործով տուժող է ճանաչվել Ալեն Սիմոնյանը: Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով): Հարասակության մեջ տարակուսանք է առաջացրել փաստը, որ չնայած Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ինքն է առաջինը հարվածել Դանիելյանին, նաեւ կա տեսագրությունը կատարվածի, ՀՔԾ–ն միայն Արթուր Դանիելյանին է ներգրավել որպես մեղադրյալ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Դանիելյանը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անձի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր