00:00:00

Պուտինը Մերկելին ասել է, որ Սիրիայի դեմ ագրեսիայի ակտ է կատարվել

03:45, 18 ապրիլ 2018 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ արևմտյան երկրների գործողություններն ագրեսիայի ակտ են Սիրիայի դեմ, որոնք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում: «Առարկայնորեն քննարկվել է Սիրիայի իրավիճակը: ՌԴ նախագահը կրկին ընդգծել է, որ արևմտյան երկրների գործողություններն Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ ուղղված ագրեսիայի ակտ են, որոնք խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունն ու էական վնաս հասցնում սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր