00:00:00

ՌԴ Պաշտպանության փոխնախարար Անդրեյ Կարտապոլովը ժամանել է Հայաստան

22:48, 01 սեպտեմբեր 2020

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«ՀՀ է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը՝ ներկա գտնվելու «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը»,- գրել է Ստեփանյանը: Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր