00:00:00

ՀՀ-ում եւ Արցախում ընդամենը 2 զորամաս է մնացել, որ անցնեն սննդի մատակարարման նոր համակարգին. ՊՆ խոսնակ

20:54, 01 սեպտեմբեր 2020

ՀՀ-ում եւ Արցախում ընդամենը 2 զորամաս է մնացել, որ անցնեն սննդի մատակարարման նոր համակարգին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Առաջին ճաշարանում այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Նախատեսվում է, որ մինչեւ այս տարվա վերջ այդ 2 ճաշարանները եւս կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգին»,- ասաց Ստեփանյանը: Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ Կառավարության որոշմամբ փորձնական ծրագրով ներդրվեց սննդի մատակարարումը ՊՆ-ից մասնավոր ընկերություններին պատվիրակելու որոշումը: Ամիսներ հետո՝ արդեն 2019-ի հուլիս-օգոստոսին համակարգը ներդրվեց 5 զորամասերում, իսկ հետագայում արդեն աստիճանաբար ավելացավ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2019-ի նոյեմբերին՝ հայտարարեց, որ սա հեղափոխական նշանակության փոփոխություն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր