00:00:00

Արայիկ Հարությունյանը բարձր պարգեւներ է հանձնել ՊԲ զինծառայողների, ազատամարտիկների, ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատակիցների

20:30, 01 սեպտեմբեր 2020

Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ՝ այսօր բարձր պարգեւներ եմ հանձնել մեր երկրի պաշտպանության եւ այլ ոլորտներում նշանակալի ավանդ ներդրած երախտավորների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ՝ այսօր բարձր պարգեւներ եմ հանձնել մեր երկրի պաշտպանության եւ այլ ոլորտներում նշանակալի ավանդ ներդրած երախտավորների: Այդ մարդկանց թվում էին Պաշտպանության բանակի զինծառայողներ Կարեն Շաքարյանը, Կարեն Առստամյանը եւ Սամվել Պողոսյանը, ովքեր արժանացան գեներալ-մայորի զինվորական բարձր կոչման: Նրանց շարքն եմ ուզում դասել նաեւ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրված լեգենդար հրամանատար Հայկ Սարգսյանին, ով արցախյան պատերազմում կերտած հաղթանակի եւ բանակաշինության հետագա աշխատանքների առաջամարտիկներից է: Նրանք մեր Հայրենիքի անդորրը ապահովող տղաներին մարմնավորող այն հերոսական կերպարներն են, որոնց փորձն ու գիտելիքները դեռ երկար ժամանակ ի սպաս են դրվելու բանակաշինության եւ պետականության ամրապնդմանը: Պատի՛վ ունեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր