00:00:00

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, հանդերձարաններն ու սանհանգույցներն վերանորոգվել են. Աննա Հակոբյան

18:08, 01 սեպտեմբեր 2020

??Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, հանդերձարաններն ու սանհանգույցներն են: Առաջին երեք լուսանկարներն արվել են այս տարվա մայիսի 27-ին: Այդ օրը մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր պիլոտային ծրագրով վերանորոգել Տանձուտ և Այգեշատ համայնքների դպրոցների մարզադահլիճները, հանդերձարաններն ու սանհանգույցները:
Վերջին երեք լուսանկարներն արվել են այսօր նույն վայրում: Երեք ամսվա ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել են երկու համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճները, հանդերձարանները, սանհանգույցները: Վստահ եմ, որ սա Գիտելիքի օրվա առթիվ ամենալավ նվերն է երկու համայնքի 470 աշակերտներին և 53 ուսուցիչներին: ? Համատեղենք մեր ջանքերը հանուն բարեկեցիկ ապագայի: #Mystep #Take_a_step #Իմքայլը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր