00:00:00

Գիտելիքի հզորությունը առաջին անգամ հասկացա 14 տարեկանում առաջին փոքր աշխատավարձը ստանալիս. Մարիամ Փաշինյան

17:39, 01 սեպտեմբեր 2020

Գիտելիքի հզորությունը առաջին անգամ հասկացա առաջին աշխատանքիս (14 տարեկան էի) փոքր աշխատավարձը ստանալիս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե շատերն են ասում որ կրթությունը լավ բան է, բայց կրթության ուժը եւ կարեւորությունը ամենալավը հասկանում ես սեփական փորձով: Մեծ աշխատանքիս դիմաց առաջին փոքր աշխատավարձս ստանալուց հետո, որոշեցի որ միայն կրթությունն է, որ կարող է ինձ հնարավորություն տալ նախ բարեկեցիկ կյանքով ապրել եւ հետագայում հասկանալ տնտեսական անհավասարության եւ եկամուտերի բաշխման բացը (income inequality gap), թե օրինակ ինչու են բժիշկները ստանում x եկամուտ, իսկ երգիչներն ու երգչուհիները 50x: Կրթությունն է նաեւ, որ օգնում է հատկապես կանանց եւ աղջիկներին չհանդուրժել իրենց հանդեպ անհավասար եւ խտրական վերաբերմունքը: Ես այն համարում աշխարհի ամենահզոր զենքը: Ցավալի է, որ այսօր աշխարհում շատ երեխաներ զրկված են լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից: Իհարկե ես շատ երջանիկ եմ, որ իմ ընտանիքում կրթությունը անսահման արժեւորված է: Շնորհավոր գիտելիքի եւ դպրության օր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր