00:00:00

Ադրբեջանցիները Թաթարստանում կացնով կտրել են ազգությամբ հայ խոհարարի մատները

14:14, 01 սեպտեմբեր 2020

Ադրբեջանցիների ավազակախմբի մասնակցությամբ Նաբերեժնիե Չելնի քաղաքի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել: Հանցագործները հաստատության անձնակազմին պառկեցրել են գետնին, թալանել են սրճարանը, վախեցրել այցելուներին, իսկ կացնով էլ կտրել են ազգությամբ հայ խոհարարի մատները, հայտնում է infoteka24.ru-ն: Ըստ տեղի լրատվամիջոցների` նման վարքի պատճառ է դարձել խոզի միսը, որը մատուցվել է ադրբեջանցի այցելուին: Վերջինս վիրավորվել է, քանի որ մահմեդականներին արգելվում է սննդի մեջ խոզի միս օգտագործել, և այսպես ասած օգնություն է կանչել: Միջադեպը տեսանկարահանվել է մոտակայքում կայանված մեքենաներից մեկում տեղադրված տեսախցիկով: Ռուսաստանի ՆԳՆ-ն արդեն հաստատել է Թաթարստանում տեղի ունեցած միջադեպը, և արդեն իսկ հարուցել քրեական գործ խուլիգանության հոդվածով: Կան բերման ենթարկվածներ, որոնց ինքնությունը պարզվում է, իսկ միջադեպին մասնակցած և բերման չենթարկված անձանց նկատմամբ հետախուզում է հայտնաբերվել: https://play.radioaurora.am/upload/videos/2020/09/6hSGodQSfK8NY9JOAqMz_01_8d003157379f891e5f4359fea1760a31_video_720p_converted.mp4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր