00:00:00

«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածները վերակենդանացման բաժանմունքում են. ԱՆ խոսնակ

13:36, 01 սեպտեմբեր 2020

«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածները վերակենդանացման բաժանմունքում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր