00:00:00

ՀՀ ռազմակրթական հաստատություններ աննախադեպ թվով կուրսանտներ են ընդունվել. փոխնախարար

13:50, 01 սեպտեմբեր 2020

Այս տարի աննախադեպ կուրսանտների աննախադեպ թիվ է ընդունվել Հայաստանի ռազմակրթական հաստատություններ: Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Առանց թվեր նշելու փոխնախարարը հայտարարեց, որ զինվորական ծառայության գրավչությունն աճում է: Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան նույնպես աննախադեպ թվով կուրսանտներ են ընդունվել, եւ առաջին անգամ ընդունվել են աղջիկներ: «Ինչպես հայտնի է, երեկ զորակոչն ավարտվեց: Եվ նույնպես աննախադեպ բարձր ցուցանիշ է` վերջին տարիների համեմատ: Հատկապես` զորակոչ-ռեսուրս համեմատության մեջ: Սա ընթացիկ քաղաքականության արդյունքն է: Զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու եւ սոցիալական պայմանները բարելավելու համար լրացուցիչ բարեփոխումներ են նախատեսվում»,- նշեց փոխնախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր