00:00:00

Արցախում մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն

17:40, 01 սեպտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերության գործարան և ծանոթացել աշխատանքի պայմաններին: Պետական աջակցությամբ ստեղծված ընկերության նպատակն է Արցախում զարգացնել մեղվապահությունը, արտադրել էկոլոգիապես մաքուր և որակական բարձր չափանիշներին համապատասխան մեղր, գտնել իրացման շուկաներ նաև արտասահմանում և մեղվապահության ծրագրում ընդգրկել հիմնականում թոշակառու սպաներին: Ընկերության պատասխանատուները նախագահին ներկայացրել են արդեն արձանագրված հաջողությունները, մասնավորապես՝ արտադրանքի համար ստացած միջազգային որակի սերտիֆիկատը, առկա պահանջարկը և առաջին 25 մեղվապահների հետ հաջողված համագործակցությունը: Երկրի ղեկավարը կարևորել է ընկերության աշխատանքը, նկատելով, որ մեղվապահությունը մեծ հեռանկարներ ունի Արցախում, և կառավարությունը առաջիկայում ճյուղի զարգացման համար նոր ծրագրեր է իրականացնելու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ծրագրում ընդգրկվելու են ինչպես թոշակառու սպաները, այնպես էլ բոլոր ցանկացողները: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր