00:00:00

«Ուզբեկստանը զգալի հաջողությունների է հասել». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շավքաթ Միրզիյոեւին

11:58, 01 սեպտեմբեր 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։ «Հարգելի Շավքաթ Միրոմոնի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Պետականության անկախության հռչակումից ի վեր Ուզբեկստանը զգալի հաջողությունների է հասել քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ ամրապնդել է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական եւ փոխվստահելի հարաբերությունները հետագայում եւս կնպաստեն տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը` ի շահ մեր ժողովուրդների: Հարգելի Շավքաթ Միրոմոնի, օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ բարեկեցություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում», - նշված է վարչապետի ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր