00:00:00

Ըտենց էլ էս ծիծաղաշարժ իշխանությունը չկարողացավ ժողովրդին ժպիտ պարգևել չնայած՝ դիմակով ժպիտը ո՞րս է. Գեւորգ Պետրոսյան

12:40, 01 սեպտեմբեր 2020

Ամենատխուր սեպտեմբերի 1-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել ԵՊՀ-ի դիմացից: Նա, մասնավորապես, նշել է. «Տարվա մեջ մի քանի օր կա, որին սպասում ենք բոլորս: Դրանցից մեկը սեպտեմբերի 1-ն է, որին առաջինը սպասում են երեխաները... Բայց այս ապաշնորհ իշխանությունն այնպես արեց, որ այդ սպասումն ի չիք դարձավ: Իմ կյանքում չի եղել այսքան տխուր սեպտեմբերի 1... Ըտենց էլ էս ծիծաղաշարժ իշխանությունը չկարողացավ ժողովրդին ժպիտ պարգևել։ Չնայած՝ դիմակով ժպիտը ո՞րս է... Խլեցիք մարդկանց տոնը, ա՜յ խամրածներ... Ախր շատ զզվելի եք, ահավոր շատ... Հա, մի բան էլ... Գիտելիքի օրը տգետները թող չխոսեն, մեղք է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր