00:00:00

Արմավիրի մարզի 14 դպրոցներում կիրականացվի աղբի տեսակավորում

11:40, 01 սեպտեմբեր 2020

Արմավիրի մարզի 14 դպրոցներում այսուհետեւ կիրականացվի թափոնների  տեսակավորում: Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներում տեղադրվել են  շուրջ 100 տեսակավորման ամաններ՝ նախատեսված պլաստիկ եւ թղթե թափոնների  համար: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Լիտվայի դեսպանության երկրորդ  քարտուղարը, Արմավիրի մարզպետարանից եւ համայնքապետարանից  ներկայացուցիչներ, դպրոցների ղեկավար անձնակազմը ու «Այ Էս Էս Դի» ՀԿ թիմը: Ծրագիրն իրաանացնում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման  նորարարական լուծումներ» ՀԿ-ն, ՀՀ-ում Լիտվայի դեսպանության եւ Լիտվայի  զարգացման համագործակցության եւ ժողովրդավարության խթանման ծրագրի աջակցությամբ: Արմավիրի մարզում է «Այ Էս Էս Դի»-ն համագործակցում է ընդհանուր առմամբ 35 պետական եւ մասնավոր հաստատությունների հետ: «Recycle it!» նախագիծը մեկնարկել է 2018թ-ից: Նախագծի նպատակն է նպաստել  Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման եւ վերամշակման մշակույթի ձեւավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման եւ թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով։ Տեսանյութը այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր