00:00:00

Փաստաբանների պալատը պարզաբանում է՝ ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցման

23:02, 17 ապրիլ 2018 Իրավական

Ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցման՝ փաստաբաններին ոստիկանության բաժանմունքում պահելու վերաբերյալ, հայտնում ենք, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչն անմիջական կապի մեջ է գտնվում բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների հետ: Փաստաբանները նշել են, որ իրենց, ինչպես լրագրողներն են բնորոշում ՊԱՏԱՆԴ չեն վերցրել, պարզապես իրենք ցանկանում են դուրս գալ բաժնից միայն իրենց վստահորդների հետ, որոնց պահման ժամկետներն օրենքով ավարտված են: Այս պահին փաստաբանների պալատի ներկայացուցիչներն ուղևորվել են Արաբկիրի ոստիկանության բաժին հանդիպելու բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբաններին՝ տեղում խնդիրներն ուսումնասիրելու և օժանդակություն ցույց տալու համար: ՀՀ ՓՊ մամուլի խոսնակ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր