00:00:00

Լիբանանահայ երկու բժշկի ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ

01:29, 27 օգոստոս 2020 Լեռնային Ղարաբաղ

Լիբանանահայ երկու բժշկի ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ՝ Շուշի: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: «Արցախը շարունակում է լիբանանահայության կողքին լինել: Բեյրութի աղետալի պայթյունից հետո Արցախը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանան, այլև շարունակաբար իրականացնում է հանգանակություն լիբանանահայության կարիքների համար: Համայնքին հատկացվել է 25 մլն ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստակամ են 100-150 հայրենադարձ ընտանիքներ ընդունել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր