00:00:00

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից $ 10.000՝ «Օգնիր եղբորդ – Լիբանան» ծրագրին

17:55, 26 օգոստոս 2020

«Երկիր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Օգնիր եղբորդ – Լիբանան» ծրագրին նվիրատվություն կատարած կազմակերպություններին: Հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր ծրագրին 10.000 ԱՄՆ դոլար  նվիրատվություն է իրականացրել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։ «Մենք շարունակում ենք տարբեր չափի նվիրատվություններ ստանալ հարյուրավոր հայրենակիցներից։ Յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ այս ծրագրում՝ ցանկացած չափի գումար փոխանցելով հաշվեհամարին»,- նշված է «Երկիր» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։ Դրամահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ մանրամասներն՝ Այստեղ#Օգնիրեղբորդ #Լիբանան Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնել են «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագիրը, որի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր