00:00:00

Խաշթառակի այդ ընտանիքում բռնության դեպքերի մասին որեւէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել. Բաթոյան

15:30, 26 օգոստոս 2020

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի եւ մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով ընտանիք եւ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաեւ մարզում գործող հասարակական կազմակերպությունները: Պարոն Չոբանյանի խոսքով ընտանիքում բռնության դեպքերի մասին որեւէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել: Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր հինգ երեխաների խնամքը կիրականացնի նույն հաստատությունում: Այս պահին քննարկվում է նաեւ ընտանիքի հաշմանդամություն ունեցող մյուս անդամներին համապատասխան աջակցություն, այդ թվում շուրջօրյա խնամք տրամադրելու հարցը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր