00:00:00

Սեպտեմբերի 15-ից բոլորը կգնան դպրոց, բացառությամբ՝ առաջին դասարանցիների. Փոխնախարար

14:36, 26 օգոստոս 2020

Ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից, բացառությամբ՝ առաջին դասարանցիների, որոնց համար այն մեկնարկելու է սեպտեմբերի 14-ին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով, առաջին դասարանցիներին կարող է ուղեկցել միայն մեկ անձ՝ հաշվի առնելով ընդհանուր հակահամաճարակային իրավիճակը. «Յուրաքանչյուր դպրոցում նշանակվել է կորոնավիրուսի հսկողության պատասխանատու: Նա պատասխանատու է լինելու կանոնների պահպանման համար: Ի պաշտոնե պատասխանատուն դպրոցի տնօրենն է»: Անդրեասյանը հավելեց, որ բոլոր նախապատրաստական աշխատանքները պետք է իրականացվեն մինչեւ դասապրոցեսի սկսվելը՝ գծանշումներ եւ այլն: Փոխնախարարը կարեւորեց նաեւ, բուժքույրերի ներգրավվածությունը, անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների, ախտահանող նյութերի առկայությունը: Անհրաժեշտ ծախսերը կատարելու են դպրոցները՝ իրենց խնայողությունների հաշվին, սակայն կլինեն նաեւ պետական հավելյալ միջոցներ, ինչի արդյունքում դպրոցները կապահովվեն բոլոր անհրաժեշտ միջոցներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր